Մոտ 2000 ներկա և նախկին պաշտոնյաներ չեն կարողանում երկրից դուրս գալ

PrimeNews.am-ի տեղեկություններով՝ շուրջ 15 օր է, ինչ մոտ 2000 ՀՀ ներկա ու նախկին պաշտոնյաներ չեն կարողանում երկրից դուրս գալ։

Նրանց թվում է նաև Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), որին վերջերս թույլ չտվեցին հատել Հայաստանի սահմանը․ միայն ընտանիքի անդամները մեկնեցին։

Մամուլում շրջաառվող լուրերի համաձայն՝ երեկ առավոտյան էլ, երբ Սաշիկ Սարգսյանը ընտանյոք փորձել է հեռանալ, նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, որից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։

Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի եղբորը եւ նրա որդուն բերման են ենթարկել:

Մեր տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հատկապես նրանք, ովքեր կապված են աղմկահարույց դեպքերի հետ, կոռուպցիոն ռիսկեր ունեն, այսպես փորձում են կանխել նրանց փախուստը երկրից, քանի որ ամեն պահի կարող են կանչվել հարցաքննության: