«Կաթողիկոսը պետք է բացատրություն, ու եթե հաստատվի՝ հրաժարական տա». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Իսկ ինչո՞ւ հայ հանրությունը, հայ ազգը տեղյակ չէ, որ Լոնգինի գեղարդը՝ նիզակը,

որով հռոմեացի լեգիոներ Լոնգինը խոցել էր խաչված Հիսուսի կողը,

մասնատվել ու մի մասը նվիրվել կամ վաճառվել է ինչ-որ մեկի, կապ չունի՝ ռուս եկեղեցուն թե որևէ քաղաքապետի:

Մայր աթոռի սեփականություն չի նշանակում Կաթողիկոսի կամ ընդհուպ մի քանի հոգևորականի սեփականություն, որ ինչպես ուզենան, տնօրինեն:

Այդ սուրբ մասունքը հայ ազգն է իր արյամբ պաշտպանել ու փոխանցել սերունդներին,

հետևաբար որևէ մեկն իրավունք չուներ այն գաղտագողի տնօրինել:

Մասունքը պետք է վերադարձվի հայ ժողովրդին, իսկ Կաթողիկոսը պետք է բացատրություն, ու եթե հաստատվի՝ հրաժարական տա: Բավական է:»