Նախկին նախարարը՝ 14 մլն դոլարի կաշառք է պահանջել և ստացել

Politik.am-ը գրում է.

«ՊԵԿ-ում նշանակվում են մարդիկ, որոնք հայտնի կաշառակերներ են եղել, և այդ մարդկանցից մեկի հանդեպ կրկին ծառայողական քննություն է անցնում»,- «Երկրի Հարցը» հաղորդման շրջանակներում, խոսելով կառավարության տնտեսական քաղաքականությունը թեմայից ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Հաղորդավարն անդրադարձավ կատարելով Politik.am-ի ՊԵԿ նախագահի տեղակալը ԱՄՆ-ում դատապարտվել է սպանության սպառնալիքի և հետապնդման համար վերտառությամբ նյութին , հետաքրքրվեց , թե արդյոք այս մարդու մասին է խոսքը , երբ նշվում է նախկին կոռուպցիոները պաշտոն է ստացել, գործարարն հաստատեց. « Այո՛, խոսքը այդ մարդու մասին է»:

Սիլվա Համբարձումյանը խոսելով ՊԵԿ նախագահի մասին նշեց, որ ինչքան էլ որ տվյալ անձը ազնիվ ու կիրթ է այդուհանդերձ թույլ է որպես ՊԵԿ ղեկավար.

«Դավիթ Անանյանը իր տեղում չէ, չի վերահսկում իրողությանը ո՛չ մաքսայինում , ո՛չ հարկայինում: Եթե վերոնշված վայրերում նշանակեին նոր կադրեր, իրավիճակը այլ կլիներ» ,-ասաց գործարարը:

Խոսելով հանքարդյունաբերության ոլորտում հանդիպած դժվարություններին , Համբարձումյանը նշեց, որ այդ ոլորտ մտել է շատ պատահական , երբ վաճառող ավստրալացիները վրդոված լինելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից վաճառել են այն Համբարձումյանին.

«Լիճքվազ-թեյ և Տերտերասար հանքը գնելուց հետո տեսա որ հանքը արդեն իսկ թալանել է՝ Սուրիկ Խաչատրյանը և մի թալանն էլ արեց իմ ներկայությամբ՝ 112 միլիոնի գույքը գողացել են, այդ մասին բարձրաձայնել եմ 2013թ.-ից:

Գործը ժամանակին կարճվեց Բաղրամյան 26-ի միջնորդությամբ՝ Արամ Հարությունյանի, Սուրիկ Խաչատրյանի գործերը և հանրահայտ իմ դատավճիռը:

Խոսքը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, ով ինձնից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել՝ հանքերի դիմաց , և կաշառքը վերցնելուց հետո, անմիջապես հանքերը լիցենզիաներից զրկել, դա եղել է 2008թ.-ին:

Այդ գործով 2015թ.-ին ես հայտարարություն եմ տվել 6-րդ վարչություն , գնացել է հատուկ քննչական ծառայություն և այնտեղ կասեցվել է»,-ասաց Համբարձումյանը ավելացնելով,

որ Վարդան Այվազյանին ևս ժամանակին գումար է տվել՝ 500 000 ԱՄՆ դոլար, սակայն գործարքը չկտարելուց հետո մաս-մաս գումարը ետ է վերադարձրել, սակայն 70. 000 ԱՄՆ դոլար այդպես էլ ետ չի վերադարձվել, տարբեր պատճառաբանություններով: