ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի

ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի․․․

«Ժողովուրդն իր բաժին գործն արեց, գլխատեց հրեշավոր համակարգը, և գերի վերցրեց Սերժ Սարգսյանի զինվորներին՝ մանդատավոր մեծամասնությանը:

Ստիպեց, որ ժողովրդի կողմից վարչապետ նշանակվի, վերցրեց ուժային կառույցները և գնաց տուն:

Կառավարությունը պետք է անցներ դեմոնտաժի 2-րդ փուլին:

Սա արդեն իրավական և ուժային մեխանիզմներով է արվում,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ժողովուրդը համակարգը գլխատել է, հիմա հենարանն է ոչնչացվում:

«Օրինակ՝ Մանվել Գրիգորյանը հենարան է:

Հենասյուների ապամոնտաժ է կատարվում: Սա կոռուպցիայի դեմ պայքար չէ:

Խոշորագույն կոռուպցիոներները նրանք են, ում 2014թ-ին Սերժ Սարգսյանը բերեց և կառավարությունը հանձնեց նրանց՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Այ երբ որ հերթը հասնի նրանց, մենք կասենք՝ արդեն սկսվում է կոռուպցիայի դեմ պայքարը․․․


Տեսանյութը՝ այստեղ