Սերժ Սարգսյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:

Այդ մասին հայտնում է կուսակցության փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:

Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այնպես էլ բոլոր այլ բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում»,- մասնավորապես, նշված է Աշոտյանի գրառման մեջ:

Պաշտոնանկությունից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հազվադեպ է հայտնվում հանրության առջև: