Բաքվում 30 հոգի է զոհվել երեկ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով (Photo)

Բաքվի Խաթայի տարածքում գտնվող թմրամիջոցներից կախվածության վերականգնողական կենտրոնում երեկ առավոտյան ծագած հրդեհի արդյունքում զոհվել է շուրջ 30 մարդ:

Ըստ Ադրբեջանի առողջապահության նախարարության հաղորդած նախնական տեղեկությունների, բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ էլ վիրավորվել է:

Հաղորդումների համաձայն, հրդեհը հաջողվել է սանձել, պատճառները հետաքննվում են: