Իրանում ավիաաղետից 66 մարդ է զոհվել

 

Իրանում կործանվել է Թեհրանից Յասուջ ուղևորվող իննաթիռը: Նրանում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: ISNA գործակալության հաղորդմամբ, բոլոր մարդիկ զոհվել են:

Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռը, ըստ Daily Sabah–ի՝ կործանվել է Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում՝ բախվելով լեռանը: Press TV հեռուստաալիքին  ականատեսները պատմել են, որ ինքնաթիռը փորձել վթարային վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում:

Խիտ մառախուղը խոչընդոտում է փրկարարների աշխատանքը: Շտապօգնության ավտոմեքենաներին չի հաջողվել հասնել լեռնային վայր: Փրկարարական աշխատանքներ են իրականացվում ուղաթիռով:

ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հղում անելով Իրանում ՀՀ դեսպանությանը, տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ևս մեկ ավիավթար գրանցվեց, ՌԴ-ում, որին զոհ գնաց 71 մարդ: