Մոսկվայի տհաճ ու անսպասելի անակնկալը` Իլհամ Ալիևին

ՌԴ նախագահ Պուտինը մայիսի 18-ին հաստատել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը, որում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Հայաստանի անվտանգության եւ շահերի անմիջական շրջանակին առնչվող առանցքային պաշտոնյաներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն, որ զբաղեցնում են արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, պահպանել են իրենց տեղերը եւ կշարունակեն պաշտոնավարել նոր կառավարության կազմում:

Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել փոխվարչապետերի շարքում, որտեղ կա Հայաստանի դիտանկյունից հետաքրքիր մի դիրք, եւ այնտեղ տեղի է ունեցել փոփոխություն:

Ռազմարդյունաբերության հարցերի ուղղությամբ պատասխանատու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը չի պահպանել իր պաշտոնը, նրան փոխարինել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:

Ռոգոզինի պաշտոնանկությունը կարող է տհաճ անակնկալ լինել Բաքվի համար, նկատի ունենալով այն, որ ՌԴ այդ փոխվարչապետը բավական սերտ հարաբերություն ուներ Ադրբեջանի ղեկավարության հետ, հաճախակի այցելում էր Բաքու:

Այդ առումով, նրա գործունեության թերեւս ամենաաղմկոտ փուլը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերն  էին, երբ Ռոգոզինն անպարկեշտ հայտարարություններ էր անում ՌԴ հակադաշնակցային պահվածքի վերաբերյալ Հայաստանից հնչող հանրային դիրքորոշման հասցեին:

Բայց, չնայած դրան, Ռոգոզինը շարունակեց պաշտոնավարել: Այժմ փաստորեն նրա «դարաշրջանն» ավարտվում է: Պուտինի չորրորդ նախագահական ժամկետը սկսվում է նրանից որ…

Շարունակությունը՝ այստեղ