Ինչ է կատարվել` Փաշինյան-Չուգասզյանը հանդիպմանը

Այս պահին վարչապետը Մատենադարանի տարածքում է:

Նիկոլ Փաշինյանը բանակցում էր «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ,

որը շարունակում է հացադուլը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:

Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն շուրջ 1 ամիս:

Բանակցությունները վերաբերում էին հացադուլի դադարեցմանը, քանի որ հացադուլի 25-րդ օրից հետո հացադուլավորի կյանքին սպառնացող վտանգը շատ է մեծանում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,

– ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք, որ այս հանդիպումը իսկապես շատ կարևոր էր: Այն, թե կոնկրետ ինչ են խոսել նրանք այդքան էլ էական չէ: Հատկանշականն այն , որ Փաշինյանի և Չուգասզյանի զրույցը ավարտվեց երկկողմ համաձայնությամբ և վերջիննս դադարեցրեց հացադուլը: