Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քիչ առաջ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է.

Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը։
Այս պահին վարչապետը Մատենադարանի տարածքում է:

Նիկոլ Փաշինյանը բանակցում էր «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ,

որը շարունակում է հացադուլը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:

Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն շուրջ 1 ամիս:

Բանակցությունները վերաբերում էին հացադուլի դադարեցմանը, քանի որ հացադուլի 25-րդ օրից հետո հացադուլավորի կյանքին սպառնացող վտանգը շատ է մեծանում:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,

– ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հավելենք, որ այս հանդիպումը իսկապես շատ կարևոր էր: Այն, թե կոնկրետ ինչ են խոսել նրանք այդքան էլ էական չէ: Հատկանշականն այն , որ Փաշինյանի և Չուգասզյանի զրույցը ավարտվեց երկկողմ համաձայնությամբ և վերջիննս դադարեցրեց հացադուլը: