Անսպասելի հայտարարություն. Սերժ Սարգսյանն ընդդեմ Գազպրոմի ու Սամվել Կարապետյանի

Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարին եւ անդամներին, նրանց հետ քննարկելով այդ կառույցի՝ իբրեւ անկախ կառույցի գործունեությունը:

Հանձնաժողովը գործում է մի ոլորտում, որտեղ խոշոր, խոշորագույն կապիտալն է: Օրինակ՝ Գազպրոմը, կամ՝ Հայաստանի էլցանցերը, որը ամենահարուստ հայի` միլիարդատեր Սամվել Կարապետյանի սեփականությունն է:

Հանձնաժողովի գործունեության տիրույթում իհարկե կան էլի ոլորտներ, սակայն հանրության ուշադրության առյուծի բաժինն անկասկած կլանում են այդ երկու հսկաները՝ գազի ու էլեյկտրանէրեգիայի ոլորտում գնագոյացման մեխանիզմի արդարացիությունն ու արդյունավետությունը, նաեւ սպառողների շահերի պաշտպանությունը մատուցվող ծառայությունների եւ ապրանքի որակի տեսանկյունից:

«Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել կարգավորվող ընկերությունների փոխհարաբերությունների իրավական դաշտը, բարձրացնել սպառողների շահերի պաշտպանության մակարդակը և նրանց անմիջական ներգրավումը կարգավորման գործընթացին», հանդիպման ավարտի մասին ասում է պաշտոնական հաղորդագրությունը:

Իսկ մեկնարկին Սարգսյանը խոսել էր կառավարման նոր մոդելի անցման պայմաններում հանձնաժողովի նոր, առավել մեծացող դերի մասին:

Ինչ դեր է ունենալու նոր համակարգում ինքը՝ Սերժ Սարգսյանը, դեռ անորոշ է, սակայն ՀԾԿՀ-ին նա փաստացի առաջարկում է բավական ուշագրավ դերակատարում՝ Հայաստանի տնտեսա-քաղաքական դաշտում երկու խոշոր խաղացողների գործունեության կարգավորում ներառող ոլորտում, այսինքն երկու խոշորների հանդեպ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում