Անփոխարինելի թիկնապահը. պետության ղեկավարի անվտանգության համար պատասխանատու բաժնի պետը (Photo)

Անփոխարինելի թիկնապահը. պետության ղեկավարի անվտանգության համար պատասխանատու բաժնի պետը…


Սոցցանցերում քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնազորի առաջին դեմքի՝ Գրիգորի Հայրապետովի հարցը:

Գրեթե բոլորը զարմացած են, որ սա նույն մարդն է, ով պահպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

Նրա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին լինելը գալիս է վկայելու միայն մեկ բան. պետությունը, անկախ ղեկավարի փոխվելուց, մնում է պետություն, ԱԱԾ-ն շարունակում է մնալ ԱԱԾ, իսկ ծառայությունը մնում է ծառայություն:

Գնդապետ Գրիգորի Հայրապետովը, ծառայելով Քոչարյանին, Սարգսյանին և Փաշինյանին, կատարում է իր ծառայությունը՝ հանուն պետության և հայրենիքի:

Իսկ ո՞վ է նա: Գրիգորի Ալբերտի Հայրապետով՝ գնդապետ, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, առաջին բաժնի պետ (բաժինը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թ.-ից մինչ այսօր):

Ծառայել է Խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թ.-ից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում:

Այդ գործում իր կողմից ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի, զսպվածության, չափավորության ու անկողմնակալության համար միշտ մեծապես գնահատվել է, երկրի նոր ղեկավարների ու կոլեգաների, ինչպես նաև ՌԴ, ԱՊՀ, ԱՄՆ, ԵՄ ու այլ երկրների իր կոլեգաների կողմից: Գերազանցությամբ ավարտել է ԱԱԾ և ՌԴ ԴՊԾ ակադեմիաները:

Բացառիկ լուսանկարներն՝ այստեղ