Ահա թե ինչ բջջային հեռախոս են օգտագործում աշխարհի լիդերները

Աշխարհի լիդերները տարիներ առաջ Blackberry էին օգտագործում, բայց այսօր նախասիրությունները փոխվել են:

 

Դոնալդ Թրամփը 2017թ.-ին iPhone է ձեռք բերել, բայց լուրեր կան, որ Samsung Galaxy S3 է օգտագործում:

 

 

Էմանուել Մակրոնն իր պաշտոնական լուսանկարում առաջին անգամ հայտնվել է միանգամից երկու iPhone-ով:

 

Գերմանիայի կանցլերն ու Կանադայի վարչապետը շարունակում են Blackberry նախընտրել:

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզվում է՝ բջջային հեռախոս չի օգտագործում:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է խոստովանել, որ սմարթֆոն չունի:

 

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը Apple է նախընտրում: