Հենրիխ Մխիթարյանը ընտրյալ ունի. Ո՞վ է նա. (Լուսանկարներ)

Classy.am-ը գրում է.

Խոսակցություններ են շրջանառվում, որ հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթրյանը լքել է ցանկալի ազատ փեսացուների ցանկը և արդեն ընտրյալ ունի։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա կողքի գեղեցկուհին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր՝ Բեթի Վարդանյանն է։

Առաջին անգամ զույգը հանրության առջև ներկայացել է Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։

Զույգը միասին է ներկայացել և միասին էլ հեռացել են։

Հասկանալու համար այս կապը ընկերական է թե սիրային, ցույց կտա ժամանակը։

Նշենք, որ Բեթի Վարդանյանը վերջերս ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Բիզնես Կառավարման» ֆակուլտետը։

Ուշագրավ է նաև, որ Բեթին եղել է Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսնաքույրը։