«Ասենք, ո՞նց կարելի ա էն աստիճան անողնաշար լինել, որ ներկայացված բոլոր հարցերին միաձայն կողմ քվեարկեն». Մենուա Մեհրաբյան

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասենք, ո՞նց կարելի ա էն աստիճան անողնաշար լինել, որ ներկայացված բոլոր հարցերին միաձայն կողմ քվեարկեն:

Ա բա դուք հեչ հարց չունե՞ք էդ թեմայով: Հեչ ասելիք չունե՞ք, որ ինչ դեմ են տալի, կողմ եք քվեարկում:

Լավ ա մենակ հարց են դեմ տալի…բախտներդ բերել ա՝ ուրիշ բան չեն դեմ տալիս, թե չէ դա էլ առանց ծպտուն հանելու ընդունելու էիք:

Տպավորություն ա, որ ֆեդերացիան եթե ասի Քենեդիի սպանությունն էլ ձեր վրա վերցրեք, անտրտունջ անելու են:

Մարդ պետք ա ինքնասիրություն էլ ունենա՝ տարրական: Ամոթ ա, թարգեք, ցրվեք տներով: Հայրապետյանին հալալ ա, որ տենց կզցրած պահում ա սաղին:

Եթե մարդն անողնաշար ա, ուրեմն արժե կզցրած պահել!

Ու պաշտոնապես ասում եմ, իմ հաղորդումների մեջ հայկական ֆուտբոլին չեմ անդրադառնալու!

Միայն եվրագավաթային խաղերի մասին կխոսեմ ու վերջ:

Ու, առհասարակ, հայկական ֆուտբոլին վերաբերող որեւէ թեմայով ոչինչ չեմ ասելու: Դարձրել եք լրիվ ցիրկ»։