Հայաստանում զինված հեղաշրջում է նախապատրաստվում…

Այս հետևությանը կարելի է հանգել` կարդալով «Ժամանակ» թերթի այսօրվա համարում հրապարակված «Քաղաքական զինապահեստներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տեղեկություններ ունի» վերտառությամբ հոդվածը:


«Ժամանակ»-ը գրել է. «Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին:


«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են:


Մեր աղբյուրը պնդում է, որ ոստիկանությունը շարունակում է ակտիվ որոնողական աշխատանքները, քանի որ օպերատիվ տեղեկություններ կան, որ պահեստավորված զենքի քանակը ավելի մեծ է, քան մինչև այժմ հայտնաբերվածը»:


Թեև առավել մանրամասն կարելի է կարդալ «Ժամանակ»-ի այսօրվա համարում, սակայն նշված չէ, թե թերթին որտեղից են հայտնի դարձել այդ տեղեկությունները:

Այնուհանդերձ, ուշագրավ է այն փաստը, որ ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ ԱԱԾ կայքում որևէ հերքում չկա վերոնշյալ հրապարակման կապակցությամբ, ինչը դրդում է մտածել, որ իսկապես հայտնաբերվել են զինապահեստներ, ու դրանք, ինչպես նշված է, քաղաքական են