ՊԵԿ-ն արձագանքել է Հասմիկ Խաչատրյանի բողոքին․․․

Հիշեցնենք, որ Հասմիկ Խաչատրյան անունով փոքրիկ սրճարանի տնօրենի բողոքն ու գրառումը մեծ աղմուկ է առաջացրել, ինչին արձագանքել է ՊԵԿ-ը։

Հասմիկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր

«Էսօր հստակ որոշում եմ կայացրել, եթե էս 600.000 տուգանքն ինձ ստիպեն տալ, փակում եմ սրճարանն ու գնում երկրից։

Որ ավելորդ հարցեր չառաջանան, ասեմ․ Սրճարանը կես տարեկան է, ունի սպիտակ հաշվապահություն, ցանկացած առևտրի դեպքում տպել է հդմ կտրոն։

Օրեր առաջ եկել են սրճարան, թողել 10.000 դրամ կանխավճար, բարմենը չի տվել հդմ, քանի որ վաճառք տեղի չի ունեցել,( երեկոյան, երբ հաշիվ փակեն, կտամ հդմ առևտրի թվով. մտածել է)։

Հարկային տեսուչներն իրենք էլ շեշտեցին, որ մեզ մոտ բազմիցս եղել են ու ոչ մի անգամ չի եղել ЧП, միշտ տրվել է հդմ, բայց դե օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։

Մի խոսքով, գրում են 150.000 դրամի տուգանք, գնում են գործը կազմելու, էսօր հետ են գալիս ու ասում, որ շփոթվել են, տուգանքը պիտի 600.000 լինի, ոչ թե 150.000։

Բնական է, չեմ ստորագրում, համաձայն չեմ էն թվի հետ, որը վճարելուց հետո փոքրիկ սրճարանս կփակվի։

ԴԵ ՀԻՄԱ ԱՍԵՔ, ՈՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՄ ԿՈՂՔԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՍ, ՍԱՏԱՐՈՒՄ Է ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ․․․

ԵԹԵ ԷՍՊԵՍ Է ՍԱՏԱՐՈՒՄ, ՀԵՏ ԲԵՐԵՔ ՀԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ․․․ / ՊԵԿ-ն արձագանքել է աղմկահարույց այս գրառմանը․․․

Շարունակությունը՝ այստեղ