Հ1-ի կլոունադան․ «Սերժ Սարգսյանը հրեշտակ, Քոչարյանը՝ սատանա»

Արմեն Մեսրոպյանը գրում  է․ Հ1-ի կլոունադան․ «Սերժ Սարգսյանը հրեշտակ, Քոչարյանը՝ սատանա»․․․

2008թ․-ի մարտի 1-ին, ոստիկանական ստորաբաժանումը հետապնդում է իշխանափոխություն պահանջող ցուցարարների բազմությանը։

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։

Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։

Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։

Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։

Նիկոլ Փաշինյանի վարչապես դառնալուց հետո, Մարտի 1-ի զարգացումները նոր թափ ստացան և քրեական գործեր հարուցվեցին ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ընդհումպ մինչև Ռոբերտ Քոչարյանի։

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրվում էր մարտիմեկյան դեպքերի խրոնիկան, որտեղ առաջին անգամ ցուցադրվեցին կադրեր, որոնք ժամանակին, թերևս, արգելված էին, և բաց տեքստով քննադատվեց Ռոբերտ Քոչարյանը։

Գրեթե 20 րոպե տևած տեսանյութի ընթացքում, ընդամնեը մեկ անգամ խոսվեց Սերժ Սարգսյանի և Մարտի 1-ի կապի մասին։

– «2011 թ․-ի ապրիլի 21-ին, Հայաստանի նախագահի նստավայրում, Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ իրավապահներից պահանջեց․ Փորձեք էտ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»․․․

Հ1-ի ցուցադրած այս տեսանյութից կարելի է ենթադրել, որ ՀՀ 3 նախագահն ու ժողովրդի պահանջով հրաժարական տված վարչապետը, ոչ մի կապ չունի Մարտի 1-ի դժբախտ դեպքերի հետ ու դեռ մի բան էլ, նա պահանջել է, որպեսզի Մարտի 1-ի բայահատման համար նոր ուղիներ փնտրել։

Ստացվում է, որ այս ամենում մեղավոր է բացառապես Քոչարյանն ու միքանի նախկին պաշտոնյաններ։

Սակայն, ինչպես հայտնի է, Նկոլ Փաշինյանը, ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի համար ա արյուն հեղել Մարտի 1-ին։

Հարգելի Հ1-ի ղեկավարություն, լավ է, որ փոխել եք ձեր աշխատելաոճը, իհարկե ոչ ձեր սեփական կամքով, սակայն արդարացի չէ փաստերը աղավաղել ու կիսատ-պռատ խոսել․․․

Պարզ է, որ Սերժ Սարգսյանի ձեռքերը դեռևս հասնում են Ձեր հեռուստաընկերություն, բայց խոսելուց՝ խոսեք մինչև վերջ բաց ու իրերը կոչեք իրենց անուններով։ Դիտեք տեսանյութը և համոզվեք․․․

Տեսանյութը՝ այստեղ