Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր,

նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։

Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից ասել են,

որ  ոստիկանությունը նման անուն-ազգանունով մարդու չի ձերբակալել, գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել։