Հայաստանը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցում…

Lragir.am-ը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, շնորհավորել նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նաեւ խոսել հնարավոր բարձր մակարդակի հանդիպման մասին, մի շարք խնդիրներ եւ սպառազինության մրցավազքի հարցը քննարկելու համար:


Տեղեկություն չկա, թե արդյոք ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին շնորհակալություն հայտնել է իր ընտրության խնդրին ցուցաբերած աջակցության համար:

Ընդ որում, բանն այն մոտեցումը չէ, թե Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի կոշտ քաղաքականությունը բերել է Ռուսաստանի հանրության շրջանում այսպես ասած ռազմա-հայրենասիրական եւ մեծապետական զգացումների սրման, ինչն էլ դարձել է Պուտինի ռեկորդային ցուցանիշի պատճառ:

Խնդիրը Պուտինի համար ամենեւին չի եղել ռուսական հասարակությունը:
Պուտինի համար բուն խնդիրը Ռուսաստանի տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենտն էր, իր մերձավոր եւ մոտակա շրջապատը, այդ շրջապատի վարքագիծը, որովհետեւ եթե հանրության շրջանում քաղաքական իրավիճակը բերում է Պուտին «ցարի» շուրջ համախմբվելու արձագանքի, ապա միլիարդատերերից եւ միլիոնատերերից ձեւավորվող տնտեսա-քաղաքական շրջապատում տրամադրություններն ու արձագանքները լրիվ հակառակ են:

Որովհետեւ նրանց կորուստներն անհամեմատ ավելի մեծ են, քան շարքային «մուժիկինը», առավել եւս, որ «մուժիկը» դարերով է վարժեցվել հանուն պետության կորուստների, իսկ ահա իսթեբլիշմենտը՝ այն էլ նորռուսական, լուրջ հարց է:

Ահա դա էր խնդիրը Պուտինի համար՝ ինչպես կպահի իրեն իսթեբլիշմենտը, որը կարող էր պատրաստ լինել արեւմտյան որոշակի շրջանակների հետ Պուտինին «հանձնելու» շուրջ գալ պայմանավորվածության: Միեւնույն ժամանակ, ներսում բավական լուրջ պայմաններ թելադրեր Պուտինին՝ «չհանձնելու» համար:

Ըստ այդմ, այդ վիճակում հայտնված ՌԴ նախագահին վերընտրությունից առաջ անհրաժեշտ էր բավական ազդեցիկ մի գործոն, որը կշրջեր իրավիճակն ու հենց իրեն կդներ իսթեբլիշմենտին վարքագիծ թելադրողի դերում:

Այստեղ է ահա, որ օգնության հասավ Վաշինգտոնը, ընտրությունից մի քանի ամիս առաջ հրապարակելով Կրեմլի հայտնի ցուցակը, պատժամիջոցների ենթակա մոտ 200 անուն ազգանունով:

Մանրամասները կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում