Տեսեք, որ պաշտոնյաների որդիներն են մեկնել ծառայության ամառային զորակոչին

Տեսեք, որ պաշտոնյաների որդիներն են մեկնել ծառայության ամառային այս զորակոչին..

Asekose.am-ը գրում է.

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց,

որ ամառային զորակոչին ծառայության են մեկնել մի շարք պաշտոնյաների որդիներ:

Նա նշեց, որ այս զորակոչին ծառայության են մեկնել ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի տղաները:

Բացի այդ, ըստ Հենրիկ Մուրադյանի, բանակ են զորակոչվել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիները։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի տղաները ծառայելու են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, զինվորական կոմիսարը նշեց,

որ նրանք ծառայելու են բարդ պայմաններ ունեցող զորամասերում։