Փաշինյանի ուշագրավ պատասխանը՝ Լավրովին․ «Շախ և մատ»

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա`

2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հիշեցնենք, որ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներառումը Մարտի 1–ի գործում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր,

որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, թե որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։

«Սա նոր իրավիճակ է, մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է», – նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների այն պնդումները, որ նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Կարծում եմ` ճիշտ չի լինի, որ ես այդ թեմայով այսօր մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա։

Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը», – ասաց նա։