Գագիկ Սուրենյանի սուր հումորային արձագանքը` Աշոտյանի հայտարարությանը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը,

որը վերաբերում էր Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփման  համար երեկ հրավիրված հանրահավաքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Նա մասնավորապես գրել է.

«Ժողովուրդ գիտեք ի՞նչ օրինաչփություն եմ նկատել, պարոն Աշոտյանը նման սուր հայտարարություններ անում է այն օրերին,

երբ եղանակը կտրուկ պետք է փոխվի:

Դա էլ ունի իր գիտական բացատրությունը:

Ցիկլոնի մոտեցման ժամանկ կտրուկ նվազում է օդի ճնշումը,

ինչը խիստ վնասակար է մարդու առողջությանը)))»: