Նազենի Հովհաննիսյանը՝ Կարգին Հայկոյի քաղաքապետ դառնալու մասին

Ինչպես արդեն հայտնի է, Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում։

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ ընտրությունը երկու փուլով է տեղի ունեցել, երկրորդ փուլ են անցել Ալեն Սիմոնյանն ու Հայկ Մարությանը և ավելի շատ ձայն վերջինն է ստացել:

Մարությանը ակտիվորեն մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժման երթերին ու հանրահավաքներին, պարբերաբար հարթակից ելույթներ էր ունենում։

Իր գործընկերոջը՝ քաղաքապետի պաշտոնում տեսնելու մասին, քիչ առաջ՝ Ինսթագրամի իր էջում, արտահայտվեց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը․․․

Հարցին թե ինչպես է վերաբերվում Հայկ Մարության քաղաքապետ լինելուն՝ Նազենին պատասխանեց կարճ և լակոնիկ․ Իսկ ինչու ոչ․․․