Ամիրյանը վիրավորված հեռացել է Հայաստանից․ նա ապրում է ԱՄՆ-ի իր առանձնատանը

primenews.am-ը գրում է․

Նախկին իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցնողների մի մասն անհետացել է տեսադաշտից։

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էլ նրանց շարքերում է…

Տևական ժամանակ է, ինչ մեկնել է Հայաստանից և այժմ ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի իր բնակարաններից մեկում…

Ամիրյանին մոտ կանգնած մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախկին նախարարը պարբերաբար գնում-գալիս է, բայց այս էտապում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում…

Աղբյուրը նաև նշեց, թե Ամիրյանը նեղացած ու վիրավորված է գնացել, քանի որ երբեմնի նախարարի դուռն ընկած մշակութային գործիչները նրան տեսնելիս նույնիսկ չեն բարևում..

Ի դեպ, մամուլում տևական ժամանակ շրջանառվում էր Ամիրյանի ունեցվածքի հայտարարագիրը..

Նա հայտարարագրել էր 14 անշարժ գույք, որոնցից 5-ը՝ առանձնատուն, 7՝ հողամաս, 2՝ շինություն..

Առանձնատներից երկուսը գտնվում են ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում՝ 134,3 և 193 քառակուսի մետր մակերեսով: Ամիրյանը Գլենդելում ունի նաև 381քմ մակերեսով շինություն.