Դեն Բիլզերյանը նոր կադրեր է հրապարակել. Սիրուշոն, Արցախը ու զրահատեխնիկան. (Photo, Video)

Դեն Բիլզերյանը նոր կադրեր է հրապարակել. Սիրուշոն, Արցախը ու զրահատեխնիկան. (Photo, Video)

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը, հայտնի որպես «պոկերի արքա», ժամանել է Հայաստան:

Նախօրեին Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ կուղևորվի Հայաստան, որից հետո՝ Թաիլանդ:

Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղում։ Բիլզերյանը համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը:

Նա իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»:

Պոկեր խաղալով՝ Բիլզերյանը 50 միլիոն դոլար է վաստակել:

Instagram-ում հայազգի միլիոնատիրոջ հետևորդների թիվն անցնում է 10 միլիոնը:

Բիլզերյանն Ինստագրամի Story բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ պատրաստվում է ուղղաթիռ նստել։

Դրանից քիչ անց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում Դենի հետ լուսանկար է հրապարակել։

Դեն Բիլզերյանի հրապարակած նոր կադրերը Արցախից։

Տեսանյութերը դիտեք ստորև՝