Սուրեն Շահվերդյանը հայտնվել է նոր սկանդալի մեջ․ Ինչ է կատարվել

Politik.am-ը գրում է․

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, չնայած պաշտոնը ստանձնելուց առաջ հայտարարեց, որ   «մշակույթն իր մեջ է»,

սակայն  դեռ չի կարողանում այնպես անել, որպեսզի մշակութային գործիչները գոհ լինեն իր աշխատանքից:

Ընդհանրապես նախարարի նշանակումից հետո բազմաթիվ տարօրինակ որոշումներ կայացվեցին՝ օրինակ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահը` Պատմության թանգարանում:

Այս նախաձեռնությունը շատ քարկոծվեց և նախարարությունը ստիպված եղավ հետ կանգնել իր գաղափարից:

Պարզվում է, որ թատրոնների առումով նախարարը ևս ոչ ստանդարտ որոշում է կայացրել, որը անհանգստություն է պատճառել թատերական գործիչներին:

Նախարարը որոշել է, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է ընտրեն դերասանները:

Սա չլսված առաջարկ է թատերական աշխարհի ներկայացուցիչների համար:

Նրանք չեն հասկանում, թե ինչու դերասանները պետք է ընտրություններ կազմակերպեն, այդ ընտրություններում տարբեր թեկնածուների միջից ընտրեն թատրոնի գեղարվեստական ղեկավարի:

Այս առաջարկը նախ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հետ հակասություն մեջ է մտնում և հետո ավելորդ լարվածություն է ստեղծելու թատրոնի ներսում:

Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Մակունցը հետ է կանգնել այս գաղափարից և հիմա, մեկ այլ՝ ոչ պակաս անհասկանալի առաջարկ է արել․․․

Շարունակությունը՝ այստեղ