Փաշինյանի և Ռուբեն Վարդանյանի բանավեճը հայտնվեց համացանցում․ (Video)

Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Վարդանյանը բանավիճեցին․․․

Ինչպես արդեն հայտնի է, ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմել է վարչապետին`

նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից․․․

«Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն․․․

Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս ենք անհանգստանում, լինի կանխատեսելիություն»,-ասաց Վարդանյանը․․․

Փաշինյանը պատասխանեց.

«Տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել․․․

Հիմա անընդհատ տարբեր մարդիկ խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին. այդ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել․․․

Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզում եք՝ ինձ ցմահ միապե՞տ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա»․․․

Փաշինյանը նաև նշեց, որ կայունության գործոնը լինելու է այն, որ ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանության, իսկ եթե լինեն ուժեր, որ ցանկանան անկայունություն մտցնել, այդ ուժերն իրենց պատասխանը կստանան միարժեք և աներկբա․․․

«Թող որևէ մեկը դրանում չկասկածի: Հետո լաց կլինեն, կասեն՝ քաղբանտարկյալ ենք և այլն, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում․․․

Որևէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես դա ձեզ երաշխավորում եմ․․․

Ընդ որում` անկայունություն ասելով նկատի ունեմ ապօրինի որևէ գործունեություն․․․

Սկանդալային տեսանյութը՝ այստեղ