«Իմ այդ քայլով Գոռին նվաստացնելու դիտավորություն չեմ ունեցել». Լուսինե Բադալյան

Վերջին օրերին քննարկումների կենտրոնում է երիտասարդ երգչուհի Մարիամ Բաղդասարյանը, ով մասնակցել է կանադական «Ձայնը» նախագծին՝ հիացնելով մարզիչների բոլոր 4 անդամներին` աշխարհահռչակ կատարողներ Լարա Ֆաբիանին, Գարուին, Էրիկ Լապուանտին եւ Ալեքս Նևսկիին:

Մարիամը նույն երգով նախորդ տարի մասնակցում էր հայկական «X-Factor» նախագծին, որտեղ թեպետ ժյուրիի չորս անդամները դարձյալ հիացած էին նրանով, սակայն նախագծի սկզբնական փուլերում նրան դուրս թողեց իր մարզիչը` Էրիկը:

Մարիամին անդրադարձել է նաեւ հեռուստա եւ ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը եւ իր ֆեյսբուքյան էջում Ժակի հետ երկխոսության տեսքով գրառում կատարել:«Jack Hakob Papikyan էս էն աղջիկն ա,որ անցած տարի ասում էի Վահագը նոր գոռիկ ա գտել, էլի կյանքս ուտում ա, հիշում ես? Որ #KamiFriendsProject-ում էր երգում, եվրավիժն էինք ուզում և այլն , հետո գնաց Կանադա ։)))))) նայի ինչ ա անում ։)) ասեց֊ ես Հայաստանից եմ, բարև ։))) լավն էր. ճիշտ ընտրություն արեց».

Սա Լուսինեի գրառումն է, որը երկու հետաքրքիր նրբերանգներ է պարունակում իր մեջ, ինչը չի վրիպել նաեւ օգտատերերի աչքից, որոնց շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Լուսինե Բադալյանի հետ:

Շատերն են տեղյակ, որ Լուսինեի ամուսինը` Վահագն Գեւորգյանը, տարիներ առաջ հանդիսանում էր երգիչ Գոռ Սուջյանի պրոդյուսերը: Նրանք եւ Լուսինեն այդ թվում բավականին մտերիմ էին, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով, նրանք ոչ միայն դադարեցին իրենց համագործակցությունը, այլեւ շփումը:

Life.panorama.am-ը Լուսինեի հետ զրույցում հետաքրքվեց, թե արդյոք իր գրառման մեջ Գոռ Սուջյանի անունը փոքրատառով գրելով` նա որեւէ ակնարկ է փորձել անել, որին հաղորդավարուհին պատասխանեց….

Մանրամասները՝ այստեղ