Ռոբերտ Քոչարյանի նոր և ուշագրավ հարցազրույցը․ (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին: 

– Սեպտեմբերի 11-ին մի քանի իրադարձություն կատարվեց Հայաստանում, որոնք Ձեզ հետ անմիջական առնչություն ունեն, ուստի շնորհակալ ենք հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու համար:

Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը,

Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո այդ 2 կառույցների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Կարծում եմ՝ հետևել եք կատարվածին, ի՞նչ մեկնաբանություն ունեք:

– Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: Ես այդ հեռախոսազրույցի փաստը երկու մասի կբաժանեի. առաջինը հենց ինքը՝ փաստը, որ դա հայտնվել է համացանցում, և երկրորդը՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Այսօր պետք է խոսեմ բովանդակության մասին, երկու պաշտոնյայի հեռախոսազրույցի բովանդակության մասին:

Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում,

մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել:

Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից:

Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար,

ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից:

Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հանձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը…

Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն, ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն…

Շարունակությունը և տեսանյութը՝ այստեղ