Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը,

որ գաղտնալսված ձայնագրության հրապարակումը ցույց տվեց,

որ իշխանությունների նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի մեկը բացահայտելը:

«Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով հարցին, որ օլիգարխներին զինաթափելու հրահանգ է տվել,

այս պահի դրությամբ ո՞ւմ են զնաթափել, նա պատասխանեց.

«Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք,

իսկ մյուսին մասին արդեն, ըստ անհրաժեշտությամբ, կտեղեկացվի»: