«Հայկական ժամանակ»-ը գրում է՝

Հայաստանում տիրող վիճակը որոշակի խմբավորումների կարծիքով աբսուրդային է:

Սակայն իրականում աբսուրդն այնտեղ չէ, որտեղ նկատի ունեն այդ խմբավորումները:

Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացին ունի մի կառավարություն, որը առնվազն առաջին դեմքերի  մակարդակով կոռուպցիայի հետ որեւէ կապ չունի, չի սերտաճում բիզնեսի հետ, չի հովանավորվում օտարերկրյա որեւէ կենտրոնից…

Ե՛վ ՀՀ քաղաքացիների, ե՛ւ աշխարհասփյուռ հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում, հավատում է իր վարչապետին ու կառավարությանը և հպարտանում: Այստեղ ոչ մի աբսուրդ չկա:

Իրականում աբսուրդ կա, բայց բոլորովին այլ տեղ:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը:

Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝

խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը,

հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։

Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։

Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը:

Այստեղ միանգամից երկու աբսուրդ կա: Առնվազն: Առաջինն այն է, որ Արփինե Հովհաննիսյանը դեռ․․․

Շարունակությունը՝ այստեղ