Ով է այս տղամարդը և արդյոք նա վտա՞նգ է Փաշինյանի համար․ (Photo)

Ով է այս տղամարդը և արդյոք նա վտա՞նգ է Նիկոլ Փաշինյանի համար․․

Արդեն հայտնի է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝

քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա,

2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար,

որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հետագայում խափանման միջոցը փոխվել է․․․

Արթուր Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի անգամ Դավիթ Սանասարյանին գրել եմ, որ Փաշինյանի անվտանգության հետ կապված կան բազմաթիվ հարցեր, իհարկե չմանրամասնելով ինչ վտանգների մասին է խոսքը,

քանի որ խելքը գլխին մարդը ֆեյսբուքում նման բաներ թեկուզ մասնավոր նամակով չի քննարկի, և քանի որ Դավիթը շատ զբաղված է ու ժամանակ չունի պատասխանելու,

այդ բազմաթիվ վտանգներից ամենամիամիտը ներկայացնում եմ այստեղ:

Եթե այս պահին ինքնակամ չի հեռացել կամ հեռացվել պետական պահպանության ծառայությունից՝

Ռ. Քոչարյանի հարազատ եղբոր որդին Վալերի Վալերիի Քոչարյանը, ապա անհապաղ հեռացրեք:

Լուսանկարում՝ Քոչարյանի կողքին բազմածը Վալերի Քոչարյանն է․․․