Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել

Lragir.am-ը գրում է․

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է նախօրեին խորհրդարանում վարչապետ Փաշինյանի եւ պատգամավոր Արմեն Աշոտյանի միջև բանավեճին,

Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հայտարարության առնչությամբ,

թե նախկին իշխանությունը բանակցել է «հող հանձնելու» շուրջ, սակայն իրեն է փորձում մեղադրել դրա համար եւ հանրության շրջանում տարածել, թե դա է իր նպատակը:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ լինելով վարչապետ եւ տեղեկանալով գործընթացի պատմությանը, կարող է անել այդպիսի հայտարարություն:

Արմեն Աշոտյանը պահանջում է ներկայացնել ապացույց: Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե պետական շահից ելնելով չի կարող գաղտնազերծել այդ փաստաթուղթը,

սակայն վերջինը, որ փոխանցել են իրեն բանակցային գործընթացի վերաբերյալ, չի պարունակում որևէ խոսք կարգավիճակի մասին:

«Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է,

որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով», հայտարարում է արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բանն այն է, որ Փաշինյանը հայտարարել է շատ հստակ, որ «բանակցել են հող հանձնելու շուրջ», և դրա շուրջ բանակցած մարդիկ իրենց իրավունք են վերապահում «հող հանձնելու» մեղադրանք ներկայացնել իրեն:

Վարչապետ Փաշինյանը կրկնել է, որ խոսքը «հանձնելու» մասին չէ, այլ դրա շուրջ բանակցելու:

Իսկ դա ամենեւին չի պահանջում գաղտնազերծում, որովհետեւ բանակցության այդ թեման հանրահայտ է և կարգավորման գործընթացի սկզբից ևեթ սեղանին եղած բոլոր տարբերակները ենթադրել են տարածքների վերադարձ, և Հայաստանի բոլոր երեք նախագահները բանակցել են դրա շուրջ:

Այլ հարց է, թե նրանցիցով ով ինչ պայման է դրել դրա համար, բայց բանակցել են բոլորը:

Ավելին, Սերժ Սարգսյանը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում նույնիսկ բաց հայտարարել է,

որ Կազանում քննարկել ու ստորագրության էին պատրաստել մի տարբերակ, որտեղ չկար կարգավիճակի հստակեցման մասին խոսք, բայց միջանկյալ կարգավիճակի դիմաց պատրաստվում էր 5 շրջանների վերադարձ:

Սարգսյանը ներկայացրել էր, թե ինքը պատրաստ էր ստորագրման, բայց չեղավ, որովհետև հրաժարվեց Ալիևը։

Լրիվ այլ հարց է, թե Սարգսյանը տակտիկական ինչ սխեմաներ է կիրառել, ինչ հաշվարկներ արել:

Այլ հարց է ընդհանրապես, թե երեք նախագահները ինչ մտայնություններով ու հաշվարկներով են բանակցել:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե որտեղ էր Կազանի ժամանակ Նալբանդյանը եւ ընդհանրապես որ կողմից ու ինչ էր բանակցում նա, երբ հիմա խոսում է, թե Նիկոլ Փաշինյանին մոլորեցրել են, թեեւ իրականում հանրությանը մոլորեցնելու փորձ անում է ինքը:

Փաշինյանը այդ թեմայով ստիպված է արել հայտարարություն եւ պաշտպանվել, հերքել իր հասցեին մեղադրանքը, թե «հող է հանձնելու», որովհետեւ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանին․․․

Շարունակությունը՝ այստեղ