Արփինե Հովհաննիսյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի․․․

Forrights.am-ը գրում է․

Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն:

Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքն այսօր բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում:

«Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը,

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն:

Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները,

այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարեց փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը,  ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում:

Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք,

սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական հիմնարկը խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում