Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ. (տեսանյութ)

Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ…

Հիշեցեք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, դատարանն ազատ  է արձակվել կալանքից՝ 50 մլն դրամ գրավի դիմաց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ա քննվում էր սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներ հետ զույցում ասել էր, որ Հայկ Սարգսյանի ընկերները պատրաստ են այդքան գումար վճարել: Նա ասաց նաև, որ կալանքի հիմքեր չկան:

«Այս գործով ընդհանրապես կալանք չպետք է կիրառվեր, բայց հաշվի առնելով այս քրգործը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունը և որոշակի այլ պրոցեսներ՝ գտնում եմ, որ դատարանն այստեղ գոնե վերականգնեց արդարությունը»,- նշել էր նա:

Հիշեցնենք նաև, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում,

քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Գործի հետ կաված որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 9մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակը։


ՎԻԴԵՈ. Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․․․

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ երեւանյան ռեստորաններց մեկում Սաշիկ Սարգսյանի որդին քեֆ է անումմ Արմեն Զավենի Սարգսյանի հետ:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք սա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ կան ուժեր, որոնք ռեստորաններում հանդիպել են սև էմիսարներին:


Տեսանյութը՝ այստեղ