ԲՀԿ պատգամավորը հայտրարություն է տարածել Հայկ Մարությանի մասին

ԲՀԿ պատգամավորը հայտրարություն է տարածել Մարությանի մասին․

Factor.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին խորհրուրդ է տալիս զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հիշեցնում՝ իրենք չեն ցանկանում շատ չակերտներ բացել։

«Մեղադրանքներ են հնչում մեր քաղաքական ուժի նկատմամբ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի Արաբկիր կառույցի փոխնախագահ՝ Երանոսյան Էդուարդը նույն Հայկ Մարությանի նախընտրական շտաբում ամբողջությամբ իր ներուժով սատարում է նրան։

Համացանցում կարող ենք տեսնել նախկին ՀՀԿ-ականններ, որոնք նման գործելաոճ են իրականացնում։

2008 թվականի հուլիսի 2-8-ը լույս տեսած TV Մոլլ պարբերականում Հայկ Մարությանը հանդես է գալիս  հայտարարությամբ, որ նա հպարտ է, որ իր որդին՝ Արթուր Մարությանը, ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը։

Անպես որ մենք չենք ցանկանում չակերտները բացել և ամբողջությամբ նման ինֆորմացիայով ողողել համացանցը»,- ասաց պատգամավորը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ պահանջում են իրավապահ մարմիններից գործ հարուցել այն դեպքերի առնչությամբ, որոնցով ապատեղեկատվություն են տարածել թեկնածուի հասցեին։

«Օրենքի ողջ խստությամբ, առհասարակ, թող բոլորը պատասխան տան՝ անկախ նրանից, թե իրենք ո՞ր քաղաքական ուժին են հարում»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։