Սերժն ու Ծառուկյանը հանդիպել են. Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։

Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։

Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք,

որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու,

այն բանի համար, որ անկախ իշխանությունների քայլերից՝ նա շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին»։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից «Հրապարակը» հետաքրքրվել է՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին:

Հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել,

բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու»։