Արտակարգ իրավիճակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևան-Սիթի» սուպերմարկետում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ
Shamshyan.com-ը գրում է․
Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,
որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցում՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող 14 հարկանի շենքի տանիքից ուժեղ ծուխ է դուրս գալիս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 4, այնուհետև թիվ 18 և 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ:
Ժամանել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, կրակը առաջացել է «Երևան-Սիթիում» տեղադրված խորովածի մաղալից և քանի որ օդորակիչները «Երևան Սիթիից» դուրս են բերված,
և անցնում են բարձրահարկ շենքին կպած, ահազանգողները մտածել են, որ բազմահարկ շենքում է կրակը առաջացել:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան․․․