Տարոնի «վկաները» սկսել են տակից աջակցե՞լ Գագիկ Ծառուկյանին

Mamul.am-ը գրում է․

Քաղաքապետի առաջիկա ընտրություններն ակտիվացրել են ներքաղաքական անցուդարձը:

Վերջին օրերին այդ անցուդարձին սկսել են մասնակցել նաև որոշ հանրապետականներ․․․

Ասում են, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքել է իր աջակիցներին և հրահանգել, որպեսզի վերջիններն աջակցեն և սկսեն աշխատել Ծառուկյանի թեկնածուի համար․․․

Ասում են նաև, որ տարոնականներն արդեն ակտիվորեն շրջում են Ծառուկյանի նախընտրական շտաբերում և տեղեկացնում, թե քանի ընտրող կարող են բերել և ովքեր են սոցիալապես անապահով: