Տարոն Մարգարյանը խոշոր սկանդալի մեջ․ Վանեցյանը մանրամասնում է

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա տեղեկացրեց, որ Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ:

Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը յուրացվել էր «Երեւան» հիմնադրամից․․․

Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարձնելու համար․․․

«Այդ գումարները ենթակա են վերականգնման պետական բյուջե․․․

Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ․․․

Այդ գումարների մի մասը յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»,- ասաց Վանեցյանը․․․

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նման բացահայտումներ միշտ լինելու են․․․

«Երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր»,- ասաց ԱԱԾ տնօրենը: