ՀՀ զինված ուժերը վրեժ են լուծել օրերս զոհված մարտական ընկերոջ համար

Banak.info-ն գրում է.

Զինված ուժերում Banak.info կայքի աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերի լարված իրավիճակում,

3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Խաչատուրովը, բավականին սկզբունքային դիրքորոշում է որդեգրել․

ցանկացած կրակոցի և կորուստների, հայկական կողմը պատասխանում է մի քանի անգամ հուժկու և ասիմետրիկ կրակով։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ՀՀ ԶՈւ-երը կրել էին մեկ կորուստ՝ մահացել էր պայմանագրային Հայկազ Մաթևոսյանը,

ինչին ի պատասխան, հայկական զինված ուժերը հուժկու կրակով ավերել-ոչնչացրել են ադրբեջանական այդ դիրքն ու կրակակետերը,

որտեղից արձակվել էր մահացու կրակը, այսպիսով առնելով զոհված մարտական ընկերոջ վրեժը։

Ադրբեջանական կողմի կրած մարդկային և նյութական կորուստները դեռևս ճշտվում են։