Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից․ Ինչ է կատարվել․․․

Hraparak.am-ը գրում է․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։

Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։

Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։

Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում։

Երեկ չկարողացանք ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին են մեկնել։