Հայաստանը թող սպասի՝ Պուտինը ժամանակ չունի․ Մոսկվայում՝ ծաղրել են Հայաստանին

1in.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան, այդ ուղղությամբ է․ քննարկումները շարունակվում են․

այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ռուսաստանի նախագահի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետները հստակեցված չեն:

Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ չասեմ մոտ ժամանակներս, բայց առաջիկայում նման հանդիպում ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- ասել է Բալայանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել, որ Պուտինը Հայաստան ժամանի կամ այս տարեվերջին, կամ՝ մյուս տարվա սկզբին։

Կարծես՝ Մոսկվայում առիթի են սպասում, որպեսզի տողատակով հակադրվեն Երևանից հնչած ցանկացած հայտարարության՝ ցույց տալու համար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամային բնույթը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հասկացրել է, որ Պուտինի հայաստանյան այցելությունը Մոսկվայի համար առանձնապես առաջնահերթություն չէ, ու Երևանը կարող է հանգիստ սպասել իր «հերթին»։

«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի՝ Հայաստան այցելության կազմակերպման հավանականությունը, սակայն հստակ ժամկետներ չեն քննարկվել»,- ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ…

«Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ նախագահները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում, այլև Աստանայում անցկացվելիք ՀԱՊԿ նստաշրջանում:

Բացի դրանից՝ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, ինչը նույնպես հնարավորություն կտա առաջնորդներին զրույց ունենալու, թեկուզ և կարճատև…

Կարծում եմ՝ Հայաստան կատարելիք այցին նպատակահարմար կլինի սպասել հաջորդ տարի»,- հավելել է Ուշակովը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը «բոլորովին վերջերս» է տեղի ունեցել:

Տեղին է հիշեցնել, որ «բոլորովին վերջերս», ավելի ստույգ՝ սեպտեմբերի 1-ին Պուտինը Սոչիում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,

սակայն դա ամենևին չի խանգարում, որ վաղը Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները ևս մեկ հանդիպում ունենան, այս անգամ՝ Բաքվում։

Ընդ որում՝ ֆորմալ առումով Ռուսաստանի տարածաշրջանային դաշնակիցը Հայաստանն է, որը, ի տարբերություն Ադրբեջանի, ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է…

Սակայն Ուշակովի այսօրվա խոսքի մեջ այլ՝ ավելի վիրավորական ակնարկ կար։ Եվ դա կայանում էր նրանում, որ․․․

Շարունակությունը՝ այստեղ