Ուշագրավ միջադեպ՝ Փաշինյանի մասնակցությամբ. Ինչ է կատարվել

Ուշագրավ միջադեպ՝ Փաշինյանի մասնակցությամբ…

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:

Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Իսկ արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

Ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանի ելույթից առաջ, նրան են մոտեցել որոշ երկրների ղեկավարներ և հաջողություն մաղթել ՀՀ վարչապետին։

Ոմանք, նույնիսկ ցանկություն են հայտնել սելֆի անել այն երկրի առաջնորդի հետ, որտեղ տեղի է ունեցել աշխարհում նմանը չունեցեղ խաղաղ հեղափոխություն․․․

Այս իրողությունն ուշագրավ է նրանով, որ հաշվի առնելով Հայաստանի՝ աշխարհում ոչ այնքն մեծ ու կարևոր դերը,

այդուհանդերձ առաջատար ու հզոր պետությունների ղեկավարներ կամեցել են ավելի մոտից ծանոթանալ և նկարվել ՀՀ վարչապետի հետ…

Այսպիսի ուշադրության, թերևս, արաժանացել է միայն ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփը․․․