Ինչու է Լենա Նազարյանը գիշերը շտապ Փարիզ մեկնել

Ինչու է Լենա Նազարյանը գիշերը շտապ Փարիզ մեկնել…

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի և կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները…

Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները…

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները և օրենքները…

Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին…

Այնտեղ է նաև «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ունեցել՝ նշելով դրանց անհետաձգելիությունը…

Նազարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին»…

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: