Նիոկոլ Փաշինյանի ուժգին հարվածը՝ Սամվել Ալեքսանյանին

Lurer.com-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել համայնքի վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Հենց այստեղ էլ Փաշինյանը հայտարարեց՝ Սևանի շաքարի գործարանը կվերաբացվի․․․

Ամիսներ առաջ Սանկտ-Պետերբուրգում հայ գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր վերջիններիս,

որ «Նոր Հայաստանում» իրավիճակ է փոխվել և գործարարներից որևէ մեկը «փայ» չի պահանջելու, և, առավել ևս, չի հանդգնելու խլել նրանց բիզնեսը․․․

Սակայն, երբ գործարարներից մեկը սրտնեղած խոսեց տարիներ առաջ շաքարի բիզնեսում մոնոպոլիա հաստատած Սամվել Ալեքսանյանի կողմից իր բիզնեսը խլելու մասին (ինչը ոչ այլ բան է, քան հաղորդում հանցագործության վերաբերյալ)՝

Փաշինյանը չլսելու տվեց գործարարի պատմության՝ Ալեքսանյանի ապօրինություններին վերաբերվող հատվածը…

Իսկ գուցե այն ժամանակ Փաշինյանին դեռևս ձեռնտու չէր լսել դա․․․

Այս ընթացքում ներքաղաքական վիճակը էական փոփոխությունների է ենթարկվել, հակահեղափոխությունը երևակել է՝ ինչպես կասեր ինքը՝ Փաշինյանը, հետևաբար, առկա է որոշակի կարիք՝ ձեռնարկելու հակաքայլեր…

Հանրապետական կուսակցության դեմ քաղաքական դաշտում հակաքայլերը, որպես այդպիսին, անիմաստ են՝ այն պարզ պատճառով, որ քաղաքական բաղադրիչ այս կուսակցության մեջ երբեք էլ չի եղել…

Դա է պատճառը, որ Հանրապետականին արմատախիլ անելու օպերացիան պետք է իրականացվի այս քաղաքական ուժի հարազատ՝ սոցիալ-տնտեսական դաշտում…

Եվ իհարկե, այդ պայքարի կարևոր բաղադրիչը հանրապետական մոնոպոլիստ օլիգարխներին՝ տնտեսական մոնոպոլիաներից զրկելն է, ինչը կարող է ջարդել ՀՀԿ ֆինանսական ողնաշարը, հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ…