ԿԱՐԵՎՈՐ․ Աննա Հակոբյանը ԽՆԴՐԵԼ Է ՏԱՐԱԾԵԼ այս հայտարարությունը

Ընկերներ ջան, խնդրում եմ տարածեք այս հայտարարությունը
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակ

ԱՆՎԱՆՈՒՄ՝​​​Մամուլի քարտուղար/ լրատվության պատասխանատու․․․

ՍԿԻԶԲ՝​Հոկտեմբերի 22, 2018 թ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝​ Ամբողջ դրույք․․․

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝​Երևան, Հայաստան ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2018, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ․․․

Մամուլի քարտուղարը պատասխանատու է ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեության լուսաբանման, լրատվամիջոցների հետ աշխատանքի, վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերի բնականոն գործունեության ապահովման համար․․․

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․․․

• Գրել մամուլի հաղորդագրություններ, վեբ պատմություններ:
• Համակարգել վարչապետի տիկնոջ գործունեության ֆոտո և տեսալուսաբանման աշխատանքները․․․


• Համակարգել կայքի ստեղծման աշխատանքները:
• Թարմացնել կայքը և սոցիալական մեդիայի ալիքները:
• Կապ պահպանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
• Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ․․․

• Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի կամ առնչվող այլ ոլորտում
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լրատվության և/կամ հանրային կապերի ոլորտում․․


• Կազմակերպչական գերազանց հմտություններ:
• Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
• Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ…


• Գրելու, գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:
• Բանավոր և գրավոր հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն․․․

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մամուլի քարտուղար»: