Պավլիկ Մանուկյանը քոիչ առաջ ազատ արձակվեց

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝

1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել զինված խմբի անդամ Պավել Մանուկյանին․․․

Դատավորը նշեց, որ Մանուկյանը կազատվի դատական նիստերի դահլիճից՝ համապատասան վճարի անդորրագիրը դատարան ներկայացնելուց հետո․․․

Անազատության մեջ գտնվող խմբի 2 անդամի՝ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի շահերի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարան՝

խնդրելով իրենց պաշտպանյալներիին կարճատեւ մեկնում տրամադրել, որպեսզի նրանք կարողանան մասնակցել խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին։