Վարչապետը հայտնել է ընտրությունների և իր հրաժարականի ժամկետների մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը`

դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը…

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը…

Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը․․․

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց,

որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին․․․